Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է և կարևոր համարել փետրվարի 27-ինր երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը:

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ուրախ է կրկին այցելել բարեկամ Հայաստան, որի հետ Վրաստանը սերտ բարեկամական հարաբերություններ և ամուր գործընկերություն ունի: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի հետ համագործակցության, նաև փետրվարի 27-ին կայացած հանդիպման կապակցությամբ և կարևորել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ հայ-վրացական պաշտպանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրներին և ժողովուրդներին միավորում են պատմամշակութային դարավոր կապերը և քրիստոնեական արժեհամակարգը, որոնք ամուր հենք են բարեկամական համագործակցության խորացման և սերտացման համար:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման, այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորության շուրջ:

 



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (28.02.2020)
Դիտումներ: 265 | Վարկանիշ: 0.0/0
Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություննե...
Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություննե...

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...

#ՄնաՏանը | Պատրաստ եմ ջանքեր գործադրել մեր ժո...
#ՄնաՏանը | Պատրաստ եմ ջանքեր գործադրել մեր ժո...

Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտար...
Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտար...

Ադրբեջանցի սահմանապահ զինծառայող է սպանվել
Ադրբեջանցի սահմանապահ զինծառայող է սպանվել

Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...
Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...

Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...

«Շքեղ հյուրանոց կորոնավիրուսի համար…». հայտնի ռուս...
«Շքեղ հյուրանոց կորոնավիրուսի համար…». հայտնի ռուս...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62