Թեհրանից 82 ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ սա այս պահին Իրանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող կարծես թե վերջին ինքնաթիռն է: «Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ»,-վստահեցրել է նախարարը: Մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման համար 108 լաբորատոր թեստ, բոլորի պատասխանները եղել են բացասական։ Փետրվարի 26-ին ժամանել էր նաև Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրել էր Զվարթնոց օդանավակայան՝ ՀՀ առողջապահության նախարարության մասնագետի ուղեկցությամբ: Աղբյուրը՝ https://armenpress.am/ | |
| |
Դիտումներ: 298 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|