Չինաստանում բուժքույրերը պարել են առողջացած հիվանդների պատվին. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե շնչադիմակներով և բժշկական հատուկ հագուստով երկու կանայք ինչպես են պարում հիվանդանոցի մուտքի մոտ։

Չինաստանի արևելքում գտնվող Անհոյ նահանգում երկու բուժքույրեր «Կարապների պարն են» պարել կորոնավիրուսից բուժված և հիվանդանոցից դուրս գրված հիվանդների պատվին։ Չինական «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը բուժքույրերի պարի տեսանյութը հրապարակել է Facebook-ում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են շնչադիմակներով և բժշկական հատուկ հագուստով երկու կանայք պարում են հիվանդանոցի մուտքի մոտ։

Նշենք, որ ըստ ՌԻԱ Նովոստիի` Չինաստանում Հուբեյ նահանգի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման ակտիվությունը նվազել է։ Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում կորոնավիրուսով վարակվելու միայն 4 նոր դեպք է գրանցվել։ Իսկ ՉԺՀ–ի 26 շրջաններից էլ հաղորդել են, որ վերջին 1 օրում իրենց տարածքում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել։ Նշենք, որ նախորդ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսի 427 նոր դեպք է հայտնաբերվել, դրանցից 423-ը` Հուբեյում, 4-ը` այլ շրջաններում։

Հիշեցնենք, որ Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով` նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվածների մոտ 46%–ը Չինաստանում ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։

Վերջին տվյալների համաձայն` վարակվածների թիվը Չինաստանում հատել է 79 հազարի սահմանը, նրանցից 39 հազարն ապաքինվել են։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 2800–ը։



Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.02.2020)
Դիտումներ: 494 | Վարկանիշ: 0.0/0
Հրապարակվել են կորոնավիրուսի առաջին զոհի դիահերձմա...
Հրապարակվել են կորոնավիրուսի առաջին զոհի դիահերձմա...

Սինգապուրցի բժիշկները տեղեկացրել են կորոնավիրուսի ...
Սինգապուրցի բժիշկները տեղեկացրել են կորոնավիրուսի ...

Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...
Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...

Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրու...
Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրու...

«Արմենիա». Որոշում է կայացվել չեղարկել Երևան-Թել Ա...
«Արմենիա». Որոշում է կայացվել չեղարկել Երևան-Թել Ա...

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դե...
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դե...

Իրանը հայտարարել է COVID-19-ի համար բուժման արդյու...
Իրանը հայտարարել է COVID-19-ի համար բուժման արդյու...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62