Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1000-ից
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը բռնկումից հետո հասել է 1049-ի, 29 մարդ մահացել է։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Եւս մի քանի մարդ է մահացել։ Այսպիսով, ընդհանուր թիվը կազմում է 29։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1049-ի, նրանցից ավելի քան 100-ը, այսինքն 10 տոկոսը, գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ասել է նա։ Ավելի վաղ տեղեկացվում էր 821 վարակվածի եւ 17 զոհի մասին։ Աղբյուրը՝ https://news.am/ | |
| |
Դիտումներ: 419 | |
Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|