Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բուլ­ղա­րիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակ­ցու­թյամբ:

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դարերի կնիքը կրող մեր ավան­դական, բարեկամական հարաբերությունները հետևողականորեն զարգացել և ամ­րապնդվել են նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր հանդիպումը, որի ժամանակ հայ-բուլղարական երկկողմ օրակարգի վերաբերյալ ունեցանք արդյունավետ քննարկում: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի առավել ընդգրկուն և համապարփակ դարձնել մեր համագործակ­ցու­թյու­նը՝ հարստացնելով այն նոր և բովանդակալից ծրագրերով:

Մաղթում եմ Ձեզ բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ գարնանային ծաղկունք և հարատև խաղաղություն»:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (03.03.2020)
Դիտումներ: 222 | Վարկանիշ: 0.0/0
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով

#ՄնաՏանը. Հյուսիսային Մակեդոնիան դարձավ ՆԱՏՕ-ի անդ...
#ՄնաՏանը. Հյուսիսային Մակեդոնիան դարձավ ՆԱՏՕ-ի անդ...

COVID-19. Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղու...
COVID-19. Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղու...

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...

Չեխիայում երկշաբաթյա համազգային կարանտին է հայտարա...
Չեխիայում երկշաբաթյա համազգային կարանտին է հայտարա...

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...

Կորոնավիրուսի մասին խոսում է աշխարհահռչակ վիրուսոլ...
Կորոնավիրուսի մասին խոսում է աշխարհահռչակ վիրուսոլ...

#ՄնաՏանը | Երկու չվերթով Հայաստան են վերադարձ...
#ՄնաՏանը | Երկու չվերթով Հայաստան են վերադարձ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62