Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի այցը չեղարկելու հայերի, ասորիների, հույների կոչին

Ավստրալիայի հայկական, ասորական, հունական, համայնքներին միացել է նաև կիպրականը՝ պահանջելու երկրի կառավարությունից չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Կիպրական համայնքի նախագահ Մայքլ Քրիստոդուլուն հայտարարել է, որ Էրդողանը տեղ չունի Ավստրալիայում, քանի դեռ մերժում է ցեղասպանությունը և տարածաշրջանում կիրառում է զավթողական քաղաքականություն: 

Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է կիպրական համայնքի որոշումը՝ նշելով, որ համայնքը, որը մտահոգված է իր հայրենակիցների անվտանգությամբ, բոլոր իրավունքներն ունի անհանգստանալու նաև այն տեղեկությամբ, ըստ որի`Ավստրալիան պատրաստվում է ընդունել բռնապետ Էրդողանին:  

«Ավստրալացիները հիշում են այն, որ մեկ տարի առաջ Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում ահաբեկչական հարձակումից հետո Էրդողանը սպառնացել էր վերադարձնել ավստրալացիներին և նորզելանդացիներին, որոնք ուղևորվում էին Գալիպոլի՝ հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով»,-նշել է Հայկ Կայսերյանը՝ մեջբերելով Էրդողանի այն խոսքը, որ այդ մարդիկ «հետ կուղարկվեն դագաղների մեջ ինչպես իրենց պապերը»:

Ավստրալիայի հայկական, ասորական, հունական համայնքների ներկայացուցիչներն օրեր առաջ ստորագրել էին հուշագիր՝ միասնական հանդես գալով Արդարության նախաձեռնությամբ:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.03.2020)
Դիտումներ: 333 | Վարկանիշ: 4.0/1
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի հետ քննարկեցինք կորոն...
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի հետ քննարկեցինք կորոն...

Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախ...
Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախ...

Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...
Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելո...

ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...
ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...

#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Սենատոր Մենենդեսը Թրամփ...
#ՄնաՏանը | ՏԵՍԱՆՅՈւԹ. Սենատոր Մենենդեսը Թրամփ...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ...
Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ...

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ...
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ...

Մեքսիկայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման...
Մեքսիկայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62