Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ կնվիրի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:   

Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է:

Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ անձինք չկան:

Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը: Հանդիպման վերջում Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.03.2020)
Դիտումներ: 560 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը | Կասկած չունեմ, որ Թուրքիան ի վերջո...
#ՄնաՏանը | Կասկած չունեմ, որ Թուրքիան ի վերջո...

Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

#ՄնաՏանը. ԱՄՆ-ը գերազանցում է բոլոր ռեկորդները. առ...
#ՄնաՏանը. ԱՄՆ-ը գերազանցում է բոլոր ռեկորդները. առ...

Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...
Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնա...

ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...
ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...
Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում...

#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...
#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին ...

Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների ...
Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62