Խնածախցի Լազր Առաքելյանի ընտանիքն այլեւս տանիք ունի

Արդեն մի քանի օր է Տեղ համայնքի Խնածախ գյուղի բնակիչ Լազր Առաքելյանի 8 հոգանոց ընտանիքը տուն է գնել հարազատ բնօրրանում և տեղափոխվել այնտեղ։ Տան գումարի որոշ մասը տրամադրել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մյուս մասը դեռ վճարված չէ։ Առաքելյանների հարսը՝ Ալինան ժպիտը դեմքին շրջում է տանն ու շնորհակալական խոսքեր հղում։

«Մոտ 3 տարի առաջ բռնկված հրդեհի հետևանքով 4 ընտանիք մնացին առանց կացարանի։ Առաջին օգնությունը տրամադրվեց համայնքի ղեկավար Ներսես Շադունցի կողմից։ Յուրաքանչյուր ընտանիքի 100․000–ով օգնեցին։ Ամբողջովին այրվել էր տները, կամ պիտի այլ տուն գնեինք, կամ տեղափոխվեինք ուրիշ վայր բնակության։ Նախընտրեցինք գյուղում մնալ։ Դե Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհիվ տան գումարի մի մասը փակել ենք, բայց մյուս մասը դեռ մնում է։ Մեզ աջակցելու խոստում են տվել նաև ԱԺ պատգամավորները։ Հուսանք խոսքին տեր կկանգնեն ու մյուս մասն էլ կփակենք»։

Հրդեհից ամբողջովին տուժել է նաև Վարդան Բաղդասարյանի ընտանիքը։ Գյուղում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած երկու ընտանիքներին էլ մարզպետ Հունան Պողոսյանի կողմից աջակցություն է տրամադրվել։ Վարդան Բաղդասարյանը տրամադրած գումարով վերականգնել է տան մի փոքր հատվածը։

«Ինչքան հնարավոր է տեղավորվեցինք գումարի մեջ, վերականգնեցինք մի փոքր հատվածը։ Այժմ հայրս է մնում այս մասում, մենք էլ կտեղափոխվենք, երբ կկարողանանք վերականգնել մի քանի սենյակ ևս։ Շնորհակալ եմ, որ պարոն Պողոսյանը արձագանքեց և օգնության ձեռք մեկնեց»։

«Հրդեհից տուժած ընտանիքների հարցը դեռ օրակարգում է, սակայն պիտի շնորհակալություն հայտնեմ մեր մարզպետին, որ հնարավորության սահմաններում կարողացավ գումար գտնել այս երկու ընտանիքների համար, որպեսզի ևս երկու ընտանիք ամուր կառչի հարազատ հողին»,- ավելացրեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Կատեգորիա: Տեղ | Ավելացրեց: Goris_Today (30.07.2020)
Դիտումներ: 692 | Վարկանիշ: 2.9/8
Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում
Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվում

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Երբ... Երբ ձախողված է գրեթե ամեն ինչ...
Երբ... Երբ ձախողված է գրեթե ամեն ինչ...

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...

Անտառային հողում ապօրինի շինություններ են կառուցել...
Անտառային հողում ապօրինի շինություններ են կառուցել...

Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...
Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62