Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված երիտասարդ տղայի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գորիսի տարածաշրջանի Խոզնավար գյուղի տներից մեկի այգում ծառից կախված երիտասարդ տղայի դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային քննչական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մինչ փրկարարների ժամանումը, ոստիկաններն ու քաղաքացիները ծառից իջեցրել են նույն հասցեի բնակիչ, 25-ամյա Ե. Գ.-ի դին: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

 



Աղբյուրը՝ http://SHAMSHYAN.com
Կատեգորիա: Տեղ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (04.08.2020)
Դիտումներ: 9109 | Վարկանիշ: 2.7/3
Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախ...
Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախ...

Գորիս համայնքի բնակավայրերում ճանապարհներն անցանել...
Գորիս համայնքի բնակավայրերում ճանապարհներն անցանել...

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...
ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...

Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փա...
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փա...

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված...
Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված...

Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...

Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...

Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...
Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...

Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62