Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:
Մ.Գորկի

Մ․ Գորկու խոսքերով ուզում եմ շեշտադրել այսօրվա կարևորությունը և շնորհավորել դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը եղել է հիշարժան և անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում այս օրը տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկն ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով ու սրտի թրթիռով մտնում են հարազատ կրթօջախ: Սակայն այս տարի այն բացառիկներից է, որ թեև ուրիշ կերպ է նշվում, սակայն չի խանգարում կարևորել օրվա խորհուրդը։ Համավարակով պայմանավորված կրթօջախները կբացվեն սեպտեմբերի 15-ին, մի քիչ այլ սահմանափակումներով, սակայն նույն ոգով ու պատրաստվածությամբ։ Ես հավատում եմ, որ այս տարին միակը կլինի պատմության մեջ, ուստի անկախ հանգամանքներից, մաղթում եմ բոլորիս առաջին հերթին համբերություն, պատասխանատվության բարձր զգացում և առողջություն։ Վստահ եմ այս ամենի համար ունենք և՛ բավարար ներուժ, և՛ անկոտրում կամք:

Կատեգորիա: Տեղ | Ավելացրեց: Goris_Today (01.09.2020)
Դիտումներ: 117 | Վարկանիշ: 0.0/0
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...

Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...
Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...

Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին
Ծննդավայր կորցրածները հայրենիք ձեռք բերեցին

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջա...
Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջա...

Անհապաղ պետք է որոշում կայացվի Իրանի հետ օդային կա...
Անհապաղ պետք է որոշում կայացվի Իրանի հետ օդային կա...

Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...
Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...
Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62