Տեղ գյուղում է գտնվում Մելիք Բարխուդարի նստավայրը

Տեղ գյուղում է ծնվել Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարը՝ հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր դեմքերից մեկը:

Պարսկական տիրապետության օրոք նա 18 տարի անկախ պահեց Սյունիքը, իսկ 48 տարի անմնացորդ ցասումով կռվեց ազգի թշնամիների դեմ, Դավիթ-Բեկի հետ ուս-ուսի՝ փառավոր էջեր գրեց հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կենսագրությունում: Այժմ գյուղում, որպես պատմական հուշարձան, պահպանվում է Մելիքի տունը, որը կառուցել է նրա որդի Դավիթ - Բեկը, /հավանաբար՝ որդուն կնքել է իր զինակցի անունով/:

Տան ճակատին փորագրված է. «Ի վայելումն Մելիք Բարխուդարի որդի Դավիթ-Բեկս շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակ... 1783թվին /ՌՄԼԲ/»: Տանը կից է նաև Մելիք Բարխուդարի վերանորոգված եկեղեցին, իր կնոջ՝ Թաճումի պատվին: Մելիք Բարխուդարի «ամարաթը»՝ 229 տարի է ինչ գոյություն ունի։
Տեղ գյուղից Մելիք Բարխուդարի նստավայրը հասնելու համար, շարունակվում է գերեզմանատներից միևնույն ճանապարհով դեպի հովիտ: Կան նաև մի քանի տներ 17-18-րդ դդ. կառուցված: Դրանք ներկայացնում են այդ ժամանակաշրջանի ավանդական բնակարանները և հետաքրքրում է շատ մարդկանց;

Մեծ քարե տները օգտագործվել են մելիքների կողմից, կամ տեղաբնակ թագավորների, կամ հողի տիրակալների կողմից: Պահպանված է փոքրիկ բուխարին, առաջին հարկում բաղնիքն է, դիմացը՝ հին տապանաքար, որից ոչ մի տեղեկություն չի պահպանվել:

Մելիք Բարխուդարի տունը բաղկացած 4 կամարաձև սենյակներից, որոնցից մեկը Մելիքի գրասենյակն էր: Տնից մի քանի մետր հարավ-արևմուտք գտնվում է քարաշեն համալիր, որն կոչվում է «օթաղ»:

Տունը միջնադարի ճարտարապետական հուշարձաններից է, որը պահպանման կարիք ունի:

Կատեգորիա: Տեղ | Ավելացրեց: Goris_Today (24.09.2020)
Դիտումներ: 446 | Վարկանիշ: 2.0/2
Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է....
Պետք չէ լուրջ դեմքով պնդել, թե իրավիճակը ստաբիլ է....

Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...
Վիեննայում տեղի է ունեցել Սումգայիթի և Բաքվի ջարդե...

«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...
«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպա...

Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...
Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...

Ջերմաստիճանն էապես չի փոխվի, տեղումներ չեն սպասվու...
Ջերմաստիճանն էապես չի փոխվի, տեղումներ չեն սպասվու...

Հարակից համայնքները շարունակում են մնալ ԶՊՄԿ-ի ուշ...
Հարակից համայնքները շարունակում են մնալ ԶՊՄԿ-ի ուշ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62