ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՏԱԹև ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Անասնապահությունը թե ավանդույթ է, և թե ապրուստի միջոց Տաթև համայնքի շատ բնակիչների համար:

Այս տարածաշրջանում անասնապահությամբ զբաղվել են անհիշելի ժամանակներից, այսօր ևս Տաթև խոշորացված համայնքում անասնապահությունը հանդիսանում է բնակչության հիմնական զբաղմունքներից մեկը: 2020թ հունվարի 1-ի տվյալներով համայնքի 8 բնակավայրերում կա 4058 գլուխ ԽԵԿ և 5199 գլուխ ՄԵԿ: Շնորհիվ բարենպաստ աշխարհագրական դիրքի՝ գլխաքանակի կերապահովումը հիմնականում լուծվում է ի հաշիվ արոտային և խոտհարքային տարածքների: Համայնքում արոտները քիչ չեն՝ շուրջ 7943 հեկտար, սակայն դրանց ամբողջական օգտագործումը հնարավոր չի լինում ոչ միայն եղանակային և բարդ ռելիեֆային պայմանների պատճառով, այլև արոտային ենթակառուցվածքների բացակայության կամ անբավարար վիճակի պատճառով:

Վերջին 10 տարիների ընթացքում արոտավայրերի հասանելիության բարձրացման տեսանկյունից հսկայական աշխատանքներ են տարվել թե մինչ խոշորացումը, թե խոշորացումից հետո: Առ այսօր համայնքում բարելավվել է շուրջ 4960 հեկտար արոտավայրի հասանելիություն՝ արոտներում կառուցվել են ջրախմոցներ, հովիվների կացարաններ, մակատեղեր, հիմնանորոգվել են արոտ տանող ճանապարհներ: Բացի այս՝ վերականգնվել է 63 հեկտար դեգրադացված արոտավայր. կատարվել է պարարտացում և արժեքավոր կերային մշակաբույսերի ցանք: Իրականացված աշխատանքների ծավալը գերազանցում է 51 մլն դրամը:

Չնայած իրականացված աշխատանքների նշանակալից ծավալի, իրավիճակը դեռևս հեռու է բարվոք լինելուց: Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Հովսեփյանի խոսքերով, չնայած արոտային ենթակառուցվածքների ստեղծման և դեգրադացված տարածքների բարելավման աշխատանքներին, համայնքում դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ արոտների օգտագործումը՝ ըստ մշակված հերթափոխային արածեցման կարգի:

- Տաթև համայնքի ոչ բոլոր բնակավայրերում են կարգավորված արոտների օգտագործումը , սակայն աշխատանքներ են տարվում համայնքի բոլոր բնակավայրերը այս գործընթացում ներառելու ուղղությամբ։ Հիմնական խնդիրը, որին համայնքը բախվում է արոտների օգտագործման կազմակերպման գործընթացում, դա ֆինանսական միջոցների սղության պատճառով հանդավար չունենալն է, որն իմ կարծիքով անհրաժեշտ և արդյունավետ է այս գործընթացի ճիշտ կազմակերպման համար - ասաց Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Հովսեփյանը։

Այս գործում համայնքում մեծ ներդրում ունի Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ն: Կազմակերպությունը 2010 թվականից սկսած Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ մարզում իրականացնում է անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում համաֆինանսավորվել են վերոնշյալ արոտային ենթակառուցվածքների մեծ մասի կառուցման և հիմնանորոգման աշխատանքները, իրականացվել է արոտների բարելավում, ինչպես նաև աշխատանքներ են տարվում ՏԻՄ-երի հետ՝ ուժեղացնելու վերջիններիս կարողությունները համայնքում արոտի կայուն կառավարման ներդրման ուղղությամբ:

Արոտավայրերը համայնքի հարստությունն են և որպեսզի մեր սերունդները ևս ունենան հնարավորություն օգտվել այս ռեսուրսից, անհրաժեշտ է աշխատել և այնպիսի մշակույթ ձևավորել համայնքում, որպեսզի արոտօգտագործողները սկսեն ավելի կայուն կերպով օգտվել արոտներից:



Աղբյուրը՝ http://tatevhamaynq.am/
Կատեգորիա: Տաթև | Ավելացրեց: Սեռի_Վլադի (14.07.2020)
Դիտումներ: 142 | Վարկանիշ: 0.0/0
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...
Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մա...
Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մա...

Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...
Կարմիր գծերի տուգանքները չվճարողների թիվն ավելանու...

Երբ... Երբ ձախողված է գրեթե ամեն ինչ...
Երբ... Երբ ձախողված է գրեթե ամեն ինչ...

Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62