Ի պատասխան տաթեւցիների մտահոգության. ընդամենը իրավաբանական կարգավիճակ է փոխվում, բուժսպասարկման առումով իրենց համար ոչինչ չի փոխվելու

Սյունիքի մարզպետարանն արձագանքել է Տաթեւ գյուղի բնակիչների մտահոգությանը: Տարածված պարզաբանման մեջ ասվում է.

«Որպես արձագանք Շինուհայրի առողջության առաջնային պահպանման ու Տաթեւի առողջության կենտրոնների սպասվող միավորման առնչությամբ Տաթեւ համայնքի բնակիչների բողոքների՝ հայտնում ենք հետեւյալը։

Շուրջ չորս տարի է, ինչ Տաթեւի առողջության կենտրոնում համատեղությամբ աշխատում եւ բնակիչներին սպասարկում է բժիշկ Ժակլին Ավետիսյանը։ Այս ընթացքում կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ, բայց դիմողներ չեն եղել։ Որպեսզի այս խնդրին լուծում տրվի իրավական դաշտում, եւ քանի որ նախկինում էլ (մինչեւ 2007 թիվը )այդ տարածաշրջանի գյուղերը սպասարկել է մեկ առողջության կենտրոն, նպատակահարմար գտնվեց դրանք կրկին մեկ միավոր դարձնել։

Եվ ի պատասխան տաթեւցիների մտահոգության՝ վստահեցնում ենք, որ ընդամենը իրավաբանական կարգավիճակ է փոխվում, բուժսպասարկման առումով իրենց համար ոչինչ չի փոխվելու․ ինչպես որ մինչ այժմ Տաթեւի առողջության կենտրոնում տեղակայված ընտանեկան բժշկի գրասենյակում Ժակլին Ավետիսյանը կոնկրետ ժամանակացույցով սպասարկել է բնակիչներին, նույնը կշարունակվի․․․ Այսինքն՝ միայն կառավարման ձեւն է փոխվում, բայց Տաթեւի բնակիչների բուժսպասարկման ձեւում ոչինչ չի փոխվի»։

Կատեգորիա: Տաթև | Ավելացրեց: Goris_Today (21.08.2020)
Դիտումներ: 265 | Վարկանիշ: 0.0/0
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....

Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...
Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...

Գորիսի բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել ...
Գորիսի բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել ...

Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...
Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժա...

Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճար...

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օ...
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օ...

Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...
Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...

Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...
Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...

Դիզելի՞, թե՞ դիզելու
Դիզելի՞, թե՞ դիզելու

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62