ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ

«Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում շատերն են սրտատրոփ սպասում Մաշա Մնջոյանի ելույթներին: Երգչուհին շարունակում է իր հաղթարշավը՝ արդարացնելով երկրպագուների սպասելիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնջոյանը մրցույթի հերթական փուլում ներկայացրել է հանրահայտ երգչուհի Թինա Արենայի Chains երգն ու անցել հաջորդ փուլ:

Խոսելով երգի ընտրությունից՝ Մաշան նշում է, որ Թինա Արենան հարազատ է իր հոգուն, նա շատ սիրված է Ավստրալիայում և իր համար մեծ պատիվ է ներկայացնել Արենայի Chains ստեղծագործությունը:

Մաշան խոստովանում է, որ նման երգ կատարելը մարտահրավեր է իր համար, սակայն եթե ցանկանում է լավ երգչուհի դառնալ, պետք է պատրաստ լինի ամեն բանի:

Մրցույթի նախորդ փուլերում Մաշան փայլուն է կատարել Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect, Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing   ստեղծագործությունները:

Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ:

Անժելա Համբարձումյան



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Մշակույթ/Շոուբիզնես/Ժամանց | Ավելացրեց: Goris_Today (14.07.2020)
Դիտումներ: 185 | Վարկանիշ: 0.0/0
«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...
«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...

Փաստորեն արդեն մնացել է 49 օր. իմքայլականները՝ Խաչ...
Փաստորեն արդեն մնացել է 49 օր. իմքայլականները՝ Խաչ...

«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է
1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է

Վարչապետն այցելում է քաղաքացիների բնակարաններ և գր...
Վարչապետն այցելում է քաղաքացիների բնակարաններ և գր...

Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...
Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...

Իրավապահներին չի հաջողվում հայտնաբերել Սուրիկ Խաչա...
Իրավապահներին չի հաջողվում հայտնաբերել Սուրիկ Խաչա...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Գորիս համայնքի բնակավայրերում ճանապարհներն անցանել...
Գորիս համայնքի բնակավայրերում ճանապարհներն անցանել...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62