Ընդդիմադիր 16 կուսակցության վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Մանուկյանը պետք է գլխավորի այն անցումային կառավարությունը, որը ձևավորվելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի վարձկաններն Ադրբեջանից վերադարձել են Սիրիա:
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) Համզեհ Սեյեդ ալ-Շոհադա ստորաբաժանումը հայտնել է, որ իրենց ուժերը 3 ահաբեկչի են ձերբակալել երկրի հյուսիսարևմտյան շրջանում:
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված ագրեսիան և կոչ է անում արագ վերսկսել բանակցությունները:
Հետեւելով միջազգային եւ հատկապես ռուսական, թյուրքական եւ իրանական անցուդարձերին՝ նկատում եմ, որ սպասվում է ռազմական նոր բախում տարածաշրջանում, կամ վտանգներ են ստեղծում մեր շուրջբոլորը, որպեսզի փակեն ստեղծված կացությունից դուրս գալու ճանապարհները:
Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։
Կարենը հայրենասեր եւ նվիրված զինծառայող էր, բավականին կայացած՝ հայրենիքի պաշտպանության գործի համար։ Մեծ հեղինակություն էր վայելում զինակից ընկերների եւ հրամանատարական կազմի կողմից։