Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-ստանալու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-ստանալու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում:

Այդ մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը՝ հավելելով, որ քրգործը փոխանցվել է Քննչական կոմիտեի վարույթ: Թե ինչ կարգավիճակ ունի այդ գործով Հովհաննես Շահինյանը, Ավետիսյանը չհստակեցրեց՝ ընդգծելով, որ մնացածը նախաքննական գաղտնիք է, ուստի, եթե անհրաժեշտություն լինի՝ լրացուցիչ կտեղեկացնեն:

Իր բնակարանում խուզարկության մասին երեկ հայտնել էր Շահինյանը՝ ֆեյսբուքի իր էջում գրելով. «Սիրելի ընկերներ: Այսօր դատարանի որոշմամբ իմ բնակարանում կատարվեց խուզարկություն: Իհարկե որևէ օրենքով արգելված իր չգտնվեց: Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին»:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թվականների ընթացքում շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք։

«Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձը ազգականի անվամբ սեփականաշնորհված, 300 հազար ԱՄՆ դոլար արժեցող, 377 քմ մակերեսով Վաղարշյան փողոցի կաթսայատներից մեկը կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ բազմաբնակարան շենքի կառուցապատման համար, 2013 թվականին առաջարկել է իրենից ձեռք բերել շուկայականից էականորեն էժան՝ 62 միլիոն ՀՀ դրամով: Պաշտոնատար անձը նշված գործարքի դիմաց առաջարկել է նաև կառուցվելիք բազմաբնակարան շենքից Երևանի քաղաքապետարանի մի շարք իրավասու պաշտոնատար անձանց որպես կաշառք հատկացնել 430 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 500 քմ ընդհանուր մակերեսով բնակարաններ, առևտրային տարածքներ և 4 ավտոկայանատեղի՝ հակառակ դեպքում վերջիններիս անունից սպառնալով պաշտոնեական լիազորությունների շրջանակներում առավելագույնս խոչընդոտել տնտեսվարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեությանը: Շորթման արդյունքում ոտնահարվող իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը ստիպված համաձայնել է և 120 հազար ԱՄՆ դոլարով կանխիկ գումարով գնված հիշյալ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելուց հետո՝ 2015-2017 թվականներին շորթող անձանց որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք հանձնել է պահանջված անշարժ գույքը՝ կնքելով առուվաճառքի պայմանագրեր նրանց մատնանշած անձանց հետ»,- ասվում էր հաղորդագրությունում եւ հավելվում, որ առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում։



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (21.02.2020)
Դիտումներ: 317 | Վարկանիշ: 0.0/0
Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամ...
Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամ...

Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհեր...
Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհեր...

#ՄնաՏանը | ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խ...
#ՄնաՏանը | ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խ...

#ՄնաՏանը. Brent նավթի գինը 23 դոլարից նվազել է
#ՄնաՏանը. Brent նավթի գինը 23 դոլարից նվազել է

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ...
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ...

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

Իտալիան փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները
Իտալիան փակում է բոլոր դպրոցներն ու համալսարանները

#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...
#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62