Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Արցախի ժողովուրդը չպետք է նախագահական ընտրություններում քվեարկի Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին:

Այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն, և այդպիսով հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել ու այդպիսի վերաբերմունք ցուցաբերել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը, նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանը ընտրած և վստահող ժողովրդին»,- ասաց Փաշինյանը: 

Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք:



Աղբյուրը՝ https://artsakhpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (21.02.2020)
Դիտումներ: 268 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

Բացի ՉԺՀ-ից 107 երկրում գրանցվել է կորոնավիրուսի 3...
Բացի ՉԺՀ-ից 107 երկրում գրանցվել է կորոնավիրուսի 3...

#ՄնաՏանը.Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջան...
#ՄնաՏանը.Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջան...

#ՄնաՏանը. ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 6-շաբաթա...
#ՄնաՏանը. ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 6-շաբաթա...

#ՄնաՏանը. ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն աջակցություն կտր...
#ՄնաՏանը. ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն աջակցություն կտր...

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք ...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք ...

Ավելի քան 35 000 դոլար. Բաքվում թալանել են Աֆղանստ...
Ավելի քան 35 000 դոլար. Բաքվում թալանել են Աֆղանստ...

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել կիրակնօրյա ելո...
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել կիրակնօրյա ելո...

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է (տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է (տեսանյութ)

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62