Մարտիկ Գասպարյանը նոմինացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Մարտիկ Գասպարյանը, հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պահպանման, մշակութային ցեղասպանությունը կանխելու գործում առանձնահատուկ ներդրում ունենալու, ինչպես նաև պատմական ժառանգության տնտեսական գնահատման տեսության և մեթոդաբանության մշակման համար նոմինացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Աշխարհի ժողովուրդների պատմամշակութային ժառանգության տնտեսական գնահատման տեսական և մեթոդական հիմունքները, դրանց վնասումը, կորուստը, տնտեսական գնահատման մոտեցումների օրինակներն ու մեթոդները, ինչպես նաև քրիստոնեական արժեքների մասին ներկայացվում են Մարտիկ Գասպարյանի աշխատանքների մեջ: Այս ամենը տնտեսական գնահատման տեսության հայտնագործություններից էին և դարձան պատմամշակութային ժառանգության գնահատման գնահատող-էքսպերտների ուսուցման պրոցեսի հիմքը:

Մարտիկ Գասպարյանի հետազոտությունները` որպես աղբյուր, հարյուր անգամից ավել մեջբերվել են վիքիպեդիայում, ինչպես նաև Մեծ սովետական հանրագիտարանում:

Մարտիկ Գասպարյանն ու Լևոն Բեկլարյանը «Հայկական լեռնաշխարհ. աշխարհի և քաղաքակրթության ստեղծման օրրան, համամարդկային արժեքների և մասունքների ժառանգ ու պահապան» աշխատության մեջ ցուցադրում են մի նոր աշխարհ, որը լի է սրբավայրերով, եկեղեցիներով, մասունքներով, մշակութային հուշարձաններով, պատմական շինություններով, և այս ամենը ստեղծել է համաշխարհային արժեքների հիմքը:
Հենց Մարտիկ Գասպարյանն էր, ով առաջին անգամ բարձրաձայնեց ծպտյալ հայերի հարցի ու նրանց խնդիրների մասին, ովքեր տարիների ընթացքում դարձել են թուրքական ազգայնականների գլխացավանքը:

Մարտիկ Գասպարյանի աշխատանքները համեմատվում են մի շարք հայտնի պատմաբանների աշխատանքների հետ, որոնց թվում է Վիկտոր Լազարևը, ինչպես նաև հնագետ, արևելագետ Բորիս Պիոտրովսկին:

Մարտիկ Յուրիկի Գասպարյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին Գորիսում: Գասպարյանի արմատները սերում են «Տուտուն» ազգից, որի ճյուղերն են՝ Ամարյանները, Զադայանները (Ակներ, Վերիշեն), Խուրշուդյանները, Միրումյանները:

Մարտիկ Գասպարյանը տնտեսական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ՌԴ կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի, անկախ գնահատողների, ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, Մոսկվայի Վերահսկչական-հաշվիչ պալատին կից Փորձագիտական խորհրդի անդամ։ 

 



Աղբյուրը՝ https://www.world-economy.eu/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (09.02.2020)
Դիտումներ: 524 | Վարկանիշ: 2.0/1
ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել Արցախին 10 միլիոն դոլար...
ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել Արցախին 10 միլիոն դոլար...

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...
Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...

#ՄնաՏանը | Վրաստանը ԱՄՆ-ից կտարհանի Հայաստանի...
#ՄնաՏանը | Վրաստանը ԱՄՆ-ից կտարհանի Հայաստանի...

#ՄնաՏանը.  Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տա...
#ՄնաՏանը. Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տա...

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...
Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...

Սիրիան տեղեկացրել է Իսրայելի կողմից Հոմս և Էլ Քուն...
Սիրիան տեղեկացրել է Իսրայելի կողմից Հոմս և Էլ Քուն...

Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

«Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ». Զոհրաբ Մնացականյանը՝ Չ...
«Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ». Զոհրաբ Մնացականյանը՝ Չ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62