Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Այսօր՝ փետրվարի 23-ին, արդեն 7-րդ անգամ, Երևանում տեղի կունենա Բուն Բարեկենդանի շքերթ-տոնախմբությունը. այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժինը:

Նշվում է, որ երթը կմեկնարկի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց՝ ժամը 13.30-ին:

ԱՀԹ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սպասվում են՝

  • թատերական ներկայացումներ
  • ազգագրական երգուպար
  • ծիսական ուտեստներ
  • ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք
  • ազգային խաղերի մրցումներ
  • մրցանակներ
  • Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն… Մեր ավանդական շքեղ տոնը վերականգնվում է. Բուն Բարեկենդանը կրկին դառնում է սպասված ու մեծ տոն, որի ժամանակ մեծն ու փոքրը, հարսն ու սկեսուրը, ղեկավարն ու ենթական հավասարվում են, որտեղ կյանքի դիմակները դառնում են տոնական:

Մեծ Պահքից առաջ ժամանակն է ուրախանալ, լիցքաթափվել և հայկական ջերմությամբ լիցքավորվել»:

Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:



Աղբյուրը՝ http://goristoday.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (23.02.2020)
Դիտումներ: 301 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը. Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայց...
#ՄնաՏանը. Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայց...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...
Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց»...

#ՄնաՏանը. Ժամացույցս իր թևին էր, որ ես վստահեմ իրե...
#ՄնաՏանը. Ժամացույցս իր թևին էր, որ ես վստահեմ իրե...

Ադրբեջանցի սահմանապահ զինծառայող է սպանվել
Ադրբեջանցի սահմանապահ զինծառայող է սպանվել

Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. ...
Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. ...

#ՄնաՏանը | Պատրաստ եմ ջանքեր գործադրել մեր ժո...
#ՄնաՏանը | Պատրաստ եմ ջանքեր գործադրել մեր ժո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62