Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հարձակման դեպքի հետազոտության արդյունքները

2019 թվականի նոյեմբերին Ենոքավանի անտառներից մեկում գյուղացու վրա հարձակված վայրի կենդանին ի վերջո հովա՞զ է եղել, թե ոչ: Ամիսներ շարունակ այս հարցի պատասխանն էին փորձում գտնել ոլորտում աշխատող մասնագետները՝  կատարելով բազմապիսի հետազոտություններ ու ուսումնասիրություններ, դաշտային աշխատանք: Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, NABU Հայաստանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և այլ կառույցներ տեղադրված տեսախցիկներով հետևել են այդ տարածքում կենդանիների տեղաշարժին: Արձանագրել են ամեն ինչ՝ բացի հովազից: Տեսախցիկի տեսադաշտում են հայտնվել այծյամ, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, գորշ արջ, շնագայլ վայրի խոզ և այլն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ դաշտային աշխատանքների արդյունքում մասնագետները կատվազգիներին բնորոշ հետքեր են հայտնաբերել:

«Հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցրել ենք կենդանու մազերը և ուղարկել Գերմանիա՝ լաբորատոր հետազոտության: Պատասխանները ստացել ենք օրերս: Ըստ արդյունքների՝ կենդանին եղել է լուսան, ոչ թե հովազ»,-ասաց Կարեն Մանվելյանը:

Չնայած հետազոտության արդյունքներին՝ կենդանու հարձակումից տուժած Արման Գաբրիելյանը նշեց, որ շարունակում է մնալ իր տեսակետին. այն է՝ իր վրա հարձակված գազանը հովազ է եղել:

«Անտառում փնտրում էի իմ կենդանիներին, մի պահ այնպիսի տեղանքում էի, որն ինձ այնքան ծանոթ չէր, հանկարծ մոտակա քարանձավային հատվածից ձայն լսեցի, և գրեթե անմիջապես գազանը հարձակվեց ինձ վրա: Ես վայր ընկա ու լուրջ վնասվածքներ ստացա: Վարկյաններ անց կարողացա ձեռքիս զենքով օդ կրակել, և կենդանին փախավ: Ինչո՞ւ եմ վստահ ասում, որ հովազ է եղել, որովհետև պոչն ավելի երկար էր, և վրայի նախշերը բնորոշ են հովազին»,-ասաց Արման Գաբրիելյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նկատեց, որ իրենք ուրախ կլինեին, եթե այդ տարածքում հովազի տեղաշարժ հայտնաբերվեր: Մանավանդ, որ տարիներ շարունակ այդ տարածքում հովազ չի եղել:

«Գիտեք, չի բացառվում, որ հովազ եղած լինի, ամեն դեպքում այս պահի դրությամբ մեր ուսումնասիրությունների արդյունքներն այլ բանի մասին են խոսում»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Այդ տարածքում հովազի հայտնվելը քիչ հավանական է համարում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների  կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը: Նրա խոսքով, այդ տեղանքում վերջին անգամ հովազ արձանագրվել է 1960-ական թվականներին: Ամեն դեպքում մասնագետները նկատեցին, որ այս միջադեպն առիթ դարձավ, որ  ոլորտի կազմակերպությունները սկսեն ուշադրության կենտրոնում պահել քիչ ուսումնասիրված տեղանքը: Կազմակերպությունները շարունակելու են ուսումնասիրությունները այդ վայրում:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին Ենոքավանի անտառներից մեկում: Արման Գաբրիելյանը լուրջ վնասվածքներ էր ստացել: Այսօր ապաքինվել է, դեպքի մասին հիշեցնում են սպիները: Կատարվածից հետո գյուղացիներն ավելի զգոն են դարձել:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (24.02.2020)
Դիտումներ: 286 | Վարկանիշ: 0.0/0
Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին տրամադրել բժշկական արտահ...
Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին տրամադրել բժշկական արտահ...

#ՄնաՏանը | Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճա...
#ՄնաՏանը | Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճա...

«Wildberries»-ի հիմնադիրը դարձել է Ռուսաստանի ամեն...
«Wildberries»-ի հիմնադիրը դարձել է Ռուսաստանի ամեն...

#ՄնաՏանը. Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորո...
#ՄնաՏանը. Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորո...

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ ...
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ ...

#ՄնաՏանը. Հռոմի պապը բոլոր քրիստոնյաներին հրավիրել...
#ՄնաՏանը. Հռոմի պապը բոլոր քրիստոնյաներին հրավիրել...

«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե...
«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե...

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...

#ՄնաՏանը. ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թ...
#ՄնաՏանը. ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62