Չարաշահումներ՝ Ույծ համայնքի միջնակարգ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Ույծի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հիշյալ պաշտոնը զբաղեցնելով 1999 թվականից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից գումարներ հափշտակել, համայնքի երկու բնակիչների աշխատանքի է ընդունել, ովքեր, սակայն, չեն կատարել իրենց պարտականությունները, իսկ ստացած աշխատավարձը յուրաքանչյուր ամիս ամբողջությամբ տվել են դպրոցի տնօրենին:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում, դպրոցի տնօրենի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում, ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ ընդհանուր 1.331.664 դրամ գումարը:



Աղբյուրը՝ https://hetq.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (24.02.2020)
Դիտումներ: 403 | Վարկանիշ: 0.0/0
Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզու...
Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզու...

#ՄնաՏանը | Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղ...
#ՄնաՏանը | Երուսաղեմում անցկացվել է Հայոց ցեղ...

Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...
Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...
Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...

Կորոնավիրուսի պատճառով  ժամանակավորապես կասեցվել ե...
Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես կասեցվել ե...

#ՄնաՏանը. ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն աջակցություն կտր...
#ՄնաՏանը. ԱՄՆ-ը, Չինաստանը և ԵՄ-ն աջակցություն կտր...

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մա...
Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մա...

Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62