Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

ՀՀ նախկին վարչապետները անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

Ըստ տարածած հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին. «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը»:

Հիշեցնենք՝ 2019 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանն Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Հունիսի 25-ին, սակայն, Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և Քոչարյանին դարձյալ կալանավորել:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (24.02.2020)
Դիտումներ: 349 | Վարկանիշ: 0.0/0
Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհեր...
Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով զոհեր...

Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...
Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...

Լեհաստանում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդանալու...
Լեհաստանում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդանալու...

#ՄնաՏանը | Համո Սահյանի Լիբանան այցի, հոբելյա...
#ՄնաՏանը | Համո Սահյանի Լիբանան այցի, հոբելյա...

#ՄնաՏանը. Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է...
#ՄնաՏանը. Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է...

#ՄնաՏանը.  Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տա...
#ՄնաՏանը. Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տա...

Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրու...
Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրու...

Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված...
Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված...

Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսի՝ մարդուց կենդա...
Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսի՝ մարդուց կենդա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62