Կորոնավիրուսի առումով ռիսկային երկրներից Հայաստան ժամանած անձանց նկատմամբ կիրականցվի հսկողություն

Պետությունը կորոնավիրուսի տարածման առումով ռիսկային համարվող երկրներից` այդ թվում Իտալիայից, Հայաստան ժամանած անձանց համար կկազմի հասցեական քարտեր և հիվանդության գաղտնի շրջանի չափով կիրականացնի հսկողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Մենք այսօրվանից ներդնում ենք հասցեական քարտեր`Իտալիայից  և այլ ռիսկային երկրներից եկող անձանց նկատմամբ: Լիարժեք հսկողություն է իրականացվելու, ինչպես իրականացրեցինք Չինաստանից եկող անձանց նկատմամբ»,-ասաց Վանյանը:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում որոշում է կայացվել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: Սակայն Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը փետրվարի 24-ի դրությամբ հասել էր 47-ի, գրանցվել է 12 մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմ, Մարքազի եւ Մազանդարան նահանգներում: Փետրվարի 24-ին հայտնի է դարձել, որ Աֆղանստանում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Փետրվարի 24-ի առավոտվա դրությամբ աշխարհում Չինաստանի սահմաններից դուրս հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման ավելի քան 2204 դեպք. 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդանալու 416 նոր դեպք:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (24.02.2020)
Դիտումներ: 861 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը | Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղա...
#ՄնաՏանը | Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղա...

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դե...
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դե...

#ՄնաՏանը | Ցեղասպանության հանցագործությունը չ...
#ՄնաՏանը | Ցեղասպանության հանցագործությունը չ...

Կորոնավիրուսի պատճառով Իրանի Մեջլիսը դադարեցնում է...
Կորոնավիրուսի պատճառով Իրանի Մեջլիսը դադարեցնում է...

#ՄնաՏանը | ՀՀ-ի համար ընդունելի չեն ղարաբաղյա...
#ՄնաՏանը | ՀՀ-ի համար ընդունելի չեն ղարաբաղյա...

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...

Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին տրամադրել բժշկական արտահ...
Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին տրամադրել բժշկական արտահ...

#ՄնաՏանը. Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքնե...
#ՄնաՏանը. Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքնե...

Սիրիան տեղեկացրել է Իսրայելի կողմից Հոմս և Էլ Քուն...
Սիրիան տեղեկացրել է Իսրայելի կողմից Հոմս և Էլ Քուն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62