Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

Alternativ.am լրատվական կայքում տարածվել էր «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակում այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել: Բացի այդ, Արման Սարգսյանն Առաջին հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է 51 հատ անվանական զենքով, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ իբր հովանավորել է Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան եռյակը: Վերը նշված տեղեկատվությունը հետագայում տարածվել է նաև այլ լրատվական կայքերում:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 07.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն:

Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ, որպես խրախուսանք, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով զենքով պարգևատրվել է ոստիկանության 7 ծառայող: Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ:

Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 միլիոն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, և ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետ: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված ժամանակահատվածում վճարված դրամական պարգևատրման գումարները ևս անհամեմատելի են վերը նշված թվի հետ:

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության հատուկ միջոցների նախահաշվով նախատեսված միջոցներից կատարվող վճարումները հասցեատերերին չտրամադրվելու դեպքեր չեն հայտնաբերվել:

Ծառայողական քննության շրջանակներում կայքի տնօրենը բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ:

Այսպիսով, ծառայակիցներին աշխատավարձ վճարելու համար ՀՀ ոստիկանության նախկին պետ Ա. Սարգսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Ա. Մարտիրոսյանի և Հ. Մհրյանի կողմից 30 միլիոն դրամ դուրս գրելու ու նպատակին չծառայեցնելու, ոստիկանության 51 ծառայողներին անվանական զենքով պարգևատրելու, այդ կապակցությամբ անհիմն պարգևատրվածներից 2000-ական ԱՄՆ դոլար ստանալուն հովանավորելու վերաբերյալ «alternativ.am» կայքում 04.07.2020թ. հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հիմնազուրկ է ու նաև չի ապացուցվել նշված տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք:

Ոստիկանության հետաքննությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ այսպիսի երևույթները պետք է հետևանքներ ունենան՝ գոնե դատական հայցի տեսքով։

«Ոստիկանությունում alternative.am-ի տնօրենն իր բացատրությամբ նշել է, որ այդ հրապարակումը ինքը դրել է կայքում, որպեսզի ապահովի դիտումների մեծ քանակ։ Իսկ որտեղ մնաց բարոյականությունը. այսինքն կարելի է հանուն փոքր կոմերցիոն շահի սուտ, կեղծ լուրեր հրապարակել, երկու տասնամյակից ավել ծառայության անբասիր հետագիծ ունեցող մարդկանց վարկաբեկել՝ չմտածելով կամ գուցե մտածելով, որ այդ մարդիկ ունեն ծնողներ, երեխաներ, ընկերներ, որոնց խաղաղ առօրյան մի պահ դառնում է դժոխք։ Այսպիսի երևույթները պետք է հետևանքներ ունենան՝ գոնե դատական հայցի տեսքով»,-գրել է պատգամավորը:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (12.07.2020)
Դիտումներ: 115 | Վարկանիշ: 0.0/0
Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ...
Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ...

Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես է եկել Մյունխ...
Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես է եկել Մյունխ...

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...

ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...
ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...

ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...
ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...

Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...
Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...

Փաշինյանը ճիշտ է՝ հայերն ու վրացիներն են հինավուրց...
Փաշինյանը ճիշտ է՝ հայերն ու վրացիներն են հինավուրց...

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փոր...
ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փոր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62