Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել ՀՀ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից. ՊՆ

Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ, որ այսօր 2 անգամ ադրբեջանական ԶՈՒ-ն Տավուշի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձ էր արել:

ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայկական կողմից կորուստներ չկան, իսկ ադրբեջանական կողմը հայտնել է երկու սպանվածի ու հինգ վիրավորի մասին:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (12.07.2020)
Դիտումներ: 406 | Վարկանիշ: 0.0/0
Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան
Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...
ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...
Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...

ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...
ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...

ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատրաստ են ներդրում ունենալ գլոբալ ան...
ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատրաստ են ներդրում ունենալ գլոբալ ան...

200-ից ավելի հայտ «խելացի» անասնաֆերմա կառուցելու ...
200-ից ավելի հայտ «խելացի» անասնաֆերմա կառուցելու ...

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճա...
Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62