ՀԷՑ-ի տեսուչների կողմից էլեկտրաէներգիայի հավելագրումները եղել են 1-10, երբեմն էլ՝ ավելի քան 200 կՎտ/ժ. ՀԾԿՀ

Հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով: Դրա համար հիմք հանդիսացած պատճառները մի քանիսն են, բայց առաջին տեղում էլեկտրաէներգիայի ծախսի հավելագրումներն են: Նկատենք, որ սպառողների շրջանում դրա վերաբերյալ կասկածներն արդեն քրոնիկական բնույթ ունեն: Կառավարության մարտի 5-ի նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել խնդրին՝ նշելով, թե հաճախ է ազդակներ ստանում, որ այդ ոլորտում ինչ-որ բան այն չէ: Կառավարության անդամներից ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի նախագահ Գարեգին Բաղրամյանից նա հետաքրքրվել էր, թե ո՞վ է երաշխավորում կոմունալ վճարների հաշիվների ճշգրտությունը, եւ արդյոք հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի ծախսը հավելագրել թեկուզեւ մեկ-երկու դրամ, որը բաժանորդն ամենայն հավանականությամբ չի էլ նկատի, բայց ինչ-որ մարդիկ դրա շնորհիվ կարող են միլիարդներ աշխատել (ՀԷՑ-ը, ի դեպ, մեկ միլիոն բաժանորդ ունի): Այժմ, փաստորեն, հավելագրումների մասին կասկածները միս ու արյուն են ստանում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքային խումբը ստեղծվել է ապրիլի 30-ի որոշմամբ, ուսումնասիրություններն իրականացվել են մայիսի սկզբին, մասնավորապես՝ «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում:

Մայիսի 4-8-ը իրականացվել է 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված հաշվիչների ցուցմունքների հետ: Արդյունքում պարզվել է, որ ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքերն ավելի մեծ են, քան նույն հաշվիչներից կարդացված ցուցմունքերը:

Նույնատիպ պատկեր է ստացվել «Դիլիջան» էլեկտրական ցանցում, 30 հաշվիչի դեպքում:

ՀԾԿ հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը, «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան, մանրամասնեց, որ արձանագրված հավելագրումների գերակշիռ մասը տատանվում է 1-10 կՎտ/ժ-ի սահմաններում, կան նաեւ մի քանի դեպքեր, երբ հայտնաբերվել են ավելի մեծ հավելագրումներ՝ ավելի քան 200 կՎտ/ժ:

Այն հարցին, թե ինչպե՞ս է կատարվել նշված 720 բաժանորդի ընտրանքը, եւ արդյոք կարելի՞ է դա դիտարկել որպես սոցիոլոգիական ուսումնասիրություն՝ խախտումների տոկոսային հարաբերությունը պրոյեկտելով ողջ հանրապետության վրա՝ Ազիզյանը պատասխանել է, որ մոնիթորինգը չի իրականացվել պատահական ընտրության սկզբունքով, ուստի այն չի կարող պրոյեկտվել ողջ հանրապետության վրա: «Հաշվի առնելով քաղաքացիների դիմում-բողոքները՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով, որի արդյունքում «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացվել է մոնիթորինգ»,- նշեց նա:

Անդրադառնալով ստուգումների պարբերականության մասին հարցին՝ նա հաղորդեց, որ դրանք կատարվում են՝ ըստ անհրաժեշտության՝ ելնելով բաժանորդների դիմումների բնույթից, իսկ հիմա հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված (COVID-19) իրավիճակը՝ մեծածավալ մոնիթորինգներ չեն իրականացվում:

Բացահայտվել է յոթ հաշվիչ, որ ընդհանրապես ներառված չի եղել ցուցմունքների ֆիքսման բլանկներում, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ, հետեւաբար առանձին հաշվառման քարտ չի ունեցել. ովքե՞ր են եղել այդ բաժանորդները՝ հայտնի դեմքե՞ր, ՀԷՑ-ի աշխատակիցների մտերիմնե՞րը, նրանց ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարել են ուրիշնե՞րը, թե՞ ցույց է տրվել կորուստ. կոռուպցիայի կասկածով տրված հարցերին ի պատասխան՝ մամուլի քարտուղարը հաղորդեց. «Ձեր հարցադրմամբ նշված երեւույթներն առկա չեն: Վարույթի ընթացքում «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ այդ հաշվիչների վերաբերյալ: Այդ հաշվիչները հիմնականում եղել են որպես պահուստային հաշվիչներ, իսկ մեկը չի եղել լարման տակ»:

Հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների տեղադրմանն ու կնքմանը վերաբերող կետերը հայտնաբերված խախտումների մեջ բավական մեծ տեղ են զբաղեցնում. հարցին, թե ի՞նչ կարեւորություն ունեն այդ կափարիչներն ու դրանց կնքված լինելը, եւ ի՞նչ խախտումների հնարավորություն է տալիս դրանց բացակայությունը, Լիանա Ազիզյանը պատասխանեց, որ դրանց կնքված լինելն անհրաժեշտ է՝ անվտանգության ապահովման եւ արտաքին միջամտության բացառման համար: «Պետք է նշել, որ ԷՄՕԿ-ով նաեւ նախատեսված է, որ հաշվառքի սարքերի արկղերը լրացուցիչ պաշտպանության համար նույնպես պետք է կնքված լինեն»,- ընդգծեց նա:

ՀԷՑ-ի մասշտաբի ընկերության կողմից խախտումների նման ծավալը ինչի՞ մասին է վկայում՝ տեղում աշխատող մասնագետներն անվերահսկելի՞ են ղեկավարության համար, թե՞ այսպիսի խախտումները համակարգի աշխատաոճն են՝ պայմանավորված ինչ-ինչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով: ՀԾԿՀ մամուլի քարտուղարի դիտարկմամբ՝ ՀԷՑ-ն ունի մոտ 2000 տեսուչ, ուստի մարդկային գործոնով պայմանավորված՝ նմանատիպ խախտումներ բացառելը ներկայումս հնարավոր չէ: «Հանձնաժողովի հետ համաձայնեցված «ՀԷՑ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրով նախատեսված է ամբողջ հանրապետությունում ներդնել էլեկտրաէներգիայի հաշվառման եւ հսկման ավտոմատացված համակարգ, որի արդյունքում հնարավոր կլինեն ամբողջությամբ բացառել մարդկային գործոնը եւ նմանատիպ խախտումները»,- հաղորդեց Լիանա Ազիզյանը:

Հիշեցնենք, որ ՀԾԿ հանձնաժողովը ՀԷՑ-ին պարտավորեցրել է երկամսյա ժամկետում իրականացնել 142 առեւտրային հաշվիչի սեղմակաշարերի կափարիչների տեղադրում եւ կնքում, 176 հաշվիչի սեղմակաշարերի կափարիչների կնքում, 63 հաշվիչի մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ցուցմունքների եւ ծախսերի անհամապատասխանությունների ուղղում, ինչպես նաեւ մեկամսյա ժամկետում ներկայացնել արձանագրված խախտումների բացառմանն ուղղված առաջարկություններ:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (12.07.2020)
Դիտումներ: 156 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...

«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...
«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...

Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...
Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...

Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...
Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...
Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս...
Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62