Արցախի Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճով և համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված, երեխաների առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով ԱՀ կրթության, գիտության և սպորտի ու առողջապահության նախարարությունները այսօր նույնպես դիտարկում են իրականացրել հանրապետության ուսումնական հաստատություններում։

ԱՀ ԿԳՍ նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ըստ արդյունքների ընդունվել է հետևյալ որոշումը.
բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ բացակաների թիվը գերազանցում է 25%-ը, պարապմունքները կդարադարեցվեն վաղվանից մինչև շաբաթ օրը՝ ներառյալ:

Դասապրոցեսը կդադարեցվի Ստեփանակերտի բոլոր դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում:Դասապրոցեսը կդադարեցվի Ասկերանի շրջանի 38 դպրոցից 9-ում, Հադրութի շրջանի 28 դպրոցից՝ 5-ում, Մարտակերտի շրջանի 39 դպրոցից՝ 10-ում, Շահումյանի շրջանի 16 դպրոցից՝ 3-ում, Շուշիի շրջանի 7 դպրոցից՝ 2-ում, Քաշաթաղի շրջանի 53 դպրոցից՝ 13-ում: Մարտունու շրջանի դպրոցներում ուսումնական պրոցեսը կշարունակվի բնականոն հունով:

Բաց թողնված դասաժամերը կլրացվեն ըստ կարգի. համապատասխան որոշում կընդունվի առաջիկայում:

Դիտարկումը շարունակվում է:



Աղբյուրը՝ https://artsakhpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (24.02.2020)
Դիտումներ: 341 | Վարկանիշ: 0.0/0
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությո...
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությո...

Գորիսում մեկնարկում է գյուղատնտեսության ոլորտում ա...
Գորիսում մեկնարկում է գյուղատնտեսության ոլորտում ա...

Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...
Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...

Չարաշահումներ՝ Ույծ համայնքի միջնակարգ դպրոցում. մ...
Չարաշահումներ՝ Ույծ համայնքի միջնակարգ դպրոցում. մ...

Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում
Ինտեգրված դաս՝ Սիսիան ավագ դպրոցում

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ...

Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....

«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապա...
«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապա...

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևան...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62