Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետը զինծառայողների ծնողներին հորդորում է հանգիստ լինել, քանի որ սահմանին իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ:

Սահմանի իրավիճակի եւ ծնողների անհանգստության մասին ArmLur.am-ի հետ զրույցում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշել է. «Միայն կարող եմ հայտնել, որ իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում են հանգիստ լինել. իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: 

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել: Հայկական կողմում զոհեր չկան:

Կրակոցները շարունակվել են նաեւ գիշերը եւ այսօր առավոտյան: Հակառակորդի կողմից, ըստ Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվության, 4 զոհ կա, նրանցից մեկը սպա է, պաշտոնական տվյալներով՝ կա 5 վիրավոր:

Հայկական կողմը հայտնել է 2 ոստիկանի թեթեւ վիրավորման մասին:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (13.07.2020)
Դիտումներ: 483 | Վարկանիշ: 0.0/0
Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...
Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...
Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...
ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...

Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...
Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...

Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...
Հանրային բաց լսումներ Սիսիան համայնքի 2019թ. տարեկ...

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...
Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...

Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...
Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62