ՄԻՊ-ը պատրաստում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի բնակավայրերի հրետանակոծությունների հարցով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հուլիսի 14-ին Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել են մանրամասներ:

Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ»,- գրել է Թաթոյանը։

Կատարված աշխատանքների մասին ՄԻՊ-ը լրացուցիչ կհայտնի:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (14.07.2020)
Դիտումներ: 62 | Վարկանիշ: 0.0/0
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր...
Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր...

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...
Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...

Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...

Փետրվարի 12-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվ...
Փետրվարի 12-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվ...

Գեւորգ Փարսյանը ներկայացրել է Կապանի մշակույթի կեն...
Գեւորգ Փարսյանը ներկայացրել է Կապանի մշակույթի կեն...

Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...
Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...

Չեզոք դիրք ընդունած ընդդիմությունը սպասարկում է «Ո...
Չեզոք դիրք ընդունած ընդդիմությունը սպասարկում է «Ո...

Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...
Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62