Տարածվող լուսանկարներն ու տեսանյութերն արվել են ապրիլյան պատերազմի օրերին

Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին հակառակորդի կողմից փորձ է արվում սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերում առկա են մարդկային զոհեր։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածած սուտն արժանահավատ դարձնելու նպատակով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսել են հայերեն և ռուսերեն գրառումներին կցել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների լուսանկարներ, ինչպես նաև դիրքերում արված հին տեսանյութեր՝ դրանք ներկայացնելով իբրև թարմ նյութեր՝ արված Տավուշի մարզում։

Այսկերպ ադրբեջանցի կեղծարարները փորձում են հայ օգտատերերի մեջ խուճապ առաջացնել, իսկ իրենց ներքին լսարանին համոզել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն թաքցնում է իրական կորուստները։  

«Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանօրինակ գրառումներ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության տարածմանը։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունները կարող եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին», մենք կստուգենք լուրի իսկությունն ու կհայտնենք ձեզ դրա մասին»,- ասված է Տեղեկատվության ստուգման կենտրոնի հաղորդագրության մեջ։

Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Սեռի_Վլադի (14.07.2020)
Դիտումներ: 91 | Վարկանիշ: 0.0/0
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...

Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...
Հովիկ Աբրահամյանը փորձում է օրինականացնել իր առանձ...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...
Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...
Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...

Քաղաքացու գիտակցությունից է սկսվում մաքուր քաղաքը....
Քաղաքացու գիտակցությունից է սկսվում մաքուր քաղաքը....

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62