Հակառակորդի կրակոցներից երկու ոստիկանի վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցների հետևանքով երկու ոստիկաններին հրազենային մարմնական վնասվածքներ հասցնելու և պահակակետը վնասելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։

«2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է նշված պահակակետը, իսկ պահակակետում պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի երկու ոստիկաններ ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Սեռի_Վլադի (14.07.2020)
Դիտումներ: 287 | Վարկանիշ: 0.0/0
Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է պայթուցի...
Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է պայթուցի...

Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...
Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ «20...

Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...
Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խոր...
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խոր...

«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...
«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...

Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակեր...

Տեսանյութ․ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը...
Տեսանյութ․ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը...

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Ամերիկյան Friends սերիալի ևս մեկ սերիա կթողարկվի մ...
Ամերիկյան Friends սերիալի ևս մեկ սերիա կթողարկվի մ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62