Ադրբեջանական հատուկ ծառայությունները տարածում են ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների ցուցակ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են մեդիադաշտը լցնել կեղծ տեղեկատվություններով։ Այժմ հակառակորդը տեղեկություն է տարածում, թե իբր երեկ՝ հուլիսի 13-ին, հայկական կողմն ունեցել է 66 զոհ։ Այս տեղեկությանը կցված է  անուն-ազգանուններով և ծննդյան տարեթվերով ցուցակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունը կեղծ է, իսկ ցուցակում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների անուններն են։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր հայկական կողմը 100 զոհ ունի։ Հենց այս հայտարարությունից հետո, սեփական սուտը համոզիչ դարձնելու համար, ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսեցին տարածել ապրիլյան պատերազմի զոհերի ցուցակը։

«Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանօրինակ գրառումներ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության վերարտադրմանը։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունները կարող եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին», մենք կստուգենք լուրի իսկությունն ու կհայտնենք ձեզ դրա մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Սեռի_Վլադի (14.07.2020)
Դիտումներ: 196 | Վարկանիշ: 0.0/0
Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...
Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...

Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման...
Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման...

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...
Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...

Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի մի...
Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի մի...

Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...
Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62