ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ 4 ԿԱՆՈՆ

Լարված իրավիճակներում առավել կարևոր է դառնում տեղեկատվական կարգապահության և հիգիենայի հարցը։

Հաշվի առնելով, որ հիմա ՖԲ-ի հայկական հատվածում վխտում են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատողները (այդ թվում և «հայկական» պրոֆիլներով), ապա, հարգելի բարեկամներ, մի քանի պարզ կանոն.

1. Ձեզ կարող են ինչ-որ տեղեկություններ հասնել մեր կորուստների մասին։ Օրինակ՝ ծանոթ ինչ-որ մեկն այդ մասին պատմի։ Նույնիսկ եթե վստահ եք, որ ճիշտ տեղեկություններ են, պետք չէ այդ մասին հապշտապ գրել Ֆեյսբուքում, նույնիսկ միայն ընկերների համար կամ փակ խմբերում, կամ թեկուզ երկտողերով։

Սպասեք ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին։

Պետք չէ հակառակորդին հնարավորություն տալ իրենց հարվածների արդյունավետությունն օպերատիվ գնահատելու։ Դրանով կարող եք վտանգել մեր մյուս զինծառայողների կյանքերը։

2. Ոչ մի ինֆո զորքի, զինտեխնիկայի տեղաշարժի մասին։ Ո՛չ հեռախոսով խոսելիս, ո՛չ առավել ևս սոցցանցերում։ Սա լրիվ NO-NO-NՕ!!! է։

3. «Հարևանիս տղեն չաստից զանգել էր, ասաց, որ...»։ Ոչ մի այսպիսի ինֆո չի կարելի տարածել։

4. Թշնամին հայկական պրոֆիլներից երկտողեր է ուղարկում, լուսանկարներ, վիդեոներ, երբեմն ձևացնում են, թե ծանոթ են, ինչ-որ բաներ են ասում, ինչ-որ բաներ են հարցնում։ Ոչ արձագանքեք, ոչ էլ, առավել ևս, տարածեք։

Ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե ինչ-որ վատ կամ լավ նորություն 2–3 ժամ ուշ իմանաք։

Խնդրում ենք այս գրածը լուրջ ընդունել, այս պահին չափից շատ թշնամի աչքեր ու ականջներ կան ամենուրեք։ Չդառնանք գործիք թշնամու ձեռքում։

Ամենակարևորը հիմա՝ բանակին չխանգարենք։

Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Սեռի_Վլադի (14.07.2020)
Դիտումներ: 140 | Վարկանիշ: 0.0/0
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...

Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...
Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ու...
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն ու նրան ու...

Անվտանգության օր զորամասում
Անվտանգության օր զորամասում

«Ջայ Ջագաթ-2020» միջազգային քայլարշավի մասնակիցներ...
«Ջայ Ջագաթ-2020» միջազգային քայլարշավի մասնակիցներ...

«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատ...
«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատ...

Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն...
Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն...

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...
Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62