Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը:

Ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (14.07.2020)
Դիտումներ: 160 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դե...

Հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղի...
Հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղի...

Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...
Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...

«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...
«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...

Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է ...
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է ...

Պետության ամոթն ու խայտառակությունն է, որ Սերժ Սար...
Պետության ամոթն ու խայտառակությունն է, որ Սերժ Սար...

Կադրային առևտուր, բենզինի վաճառք, հաշվեհարդարներ. ...
Կադրային առևտուր, բենզինի վաճառք, հաշվեհարդարներ. ...

Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...
Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62