Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին միջնորդել է հետմահու պարգևատրել զոհված զինծառայողներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու վերաբերյալ ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։  

«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:

Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք: Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,- գրել է Փաշինյանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (15.07.2020)
Դիտումներ: 164 | Վարկանիշ: 0.0/0
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի ...
Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի ...

Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգ...
Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգ...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհր...

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...
«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62