Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում ստացած ՀՀ ԶՈւ 10 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում վիրավորում ստացած ՀՀ Զինված ուժերի զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք»,- գրել է Ստեփանյանը:

Խոսնակն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթել տղաներին և նշել, որ  զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (15.07.2020)
Դիտումներ: 1328 | Վարկանիշ: 0.0/0
Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...
Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...
Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...

Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...
«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...

Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Հայ-իրանական սահմանը երկկողմանի բաց էր
Հայ-իրանական սահմանը երկկողմանի բաց էր

ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...
ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրան...

Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու
Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62