ԲՈԿ-ը տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել

Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հուլիսի 9-ին հրաման է ստորագրել Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին։ Այն տեղադրված է ԲՈԿ-ի կայքում։

Վարույթ սկսելու համար հիմք է ծառայել նրա դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի՝ աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ։

Նշենք, որ Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015 թ-ին: Ամիսներ առաջ ՀՊՏՀ մի շարք ուսանողներ հայտարարել էին, որ Գալոյանի դոկտորական ատենախոսությունում եւ այլ գիտական աշխատանքներում արտագրություններ կան։ 2019-ի դեկտեմբերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով ստեղծվել էր դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով։

Մեր այն հարցին, թե նախկինում նշվում էր, որ արդեն տրամադրված գիտական աստիճանից զրկելու ընթացակարգ չկա, ԲՈԿ նախագահը պարզաբանեց, որ այդպես ժամանակին ասում էին, սակայն երկար ուսումնասիրություններ են արվել, ՀՀ արդարարադատության նախարարություն հարցումներ ուղարկել եւ հասկացել են, որ իրավունք ունեն։ Սկսել են նախապատրաստել ամեն ինչ եւ այժմ սկսում են այն իրականացնել ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով։

Սմբատ Գոգյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի են ունեցել վարչական վարույթի լսումներ, արձանագրությունը շուտով կլինի։

Վերոնշյալ հրամանում նշված է, որ վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ, 38-րդ 63-րդ, 65-րդ հոդվածների պահանջներով։

Նշված հոդվածներով սահմանվում են վարչական վարույթ հարուցելու հիմքերը, վարույթի մասնակիցներին լսելը, ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելն ու դրա ժամկետը։

Հիշեցնենք, որ ԲՈԿ նախագահը մայիսի 14-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: Նշված պատճառներից մեկն էր նաեւ այն, որ Գալոյանի ատենախոսությունում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց (կրթության եւ գիտության նախարարությունում) համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով նա շարունակում է զբաղեցնել բուհի ղեկավարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ նույն բուհի ռեկտորի նախորդ պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նույնատիպ մեղադրանքներից հետո ազատման դիմում է գրել: Գոգյանը անընդունելի էր համարում նաեւ գիտական ոլորտում ըստ էության այդ ընտրովի ազնվությունը: «Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ եւ իր միջեւ»,- գրել էր նա։

Վարչապետը ԲՈԿ նախագահի ազատման դիմումը չի ստորագրել: Այժմ, փաստորեն, քննարկվում է Գալոյանի դոկտորականի հարցը:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (16.07.2020)
Դիտումներ: 118 | Վարկանիշ: 0.0/0
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...

Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...
Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...

Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...
Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...

Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...
Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...

Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

Զինվորի հայրը որդու դին Արցախից բերել է Գորիս. հար...
Զինվորի հայրը որդու դին Արցախից բերել է Գորիս. հար...

«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...
«Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ ...

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱ...
ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62