ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարուշ Համբարձումյան, Սոս Էլբակյան, Սմբատ Գաբրիելյան, Գրիշա Մաթեւոսյան, խոնարհվում եմ ձեր առաջ. ՀՀ վարչապետ

Տավուշի սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի սադրանքների ընթացքում հուլիսի 14-ին զոհված 4 հերոսներից մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում հանդես եկավ ելույթով: 

«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Մաթեւոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Վեհափառ տեր, Կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պարոնայք գեներալներ եւ սպաներ, հարգելի ներկաներ,

Հայրենիք պետություն ունենալը պատասխանատվություն է, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք թողնենք ժողովուրդ, հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե մենք ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձեւավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջեւ, մեզնից յուրաքանչյուրի միջեւ: Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, եւ ի՞նչ կապ ունի այստեղ գտնվելը իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք ազդարարելու, որ Հայաստանի զինված ուժերի մայոր, ՀՀ քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի զինված ուժերի կապիտան, ՀՀ քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը, Հայաստանի ԶՈՒ կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը, Հայաստանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Գրիշա Վահանի Մաթեւոսյանը լիարժեք եւ անմնացորդ կրեցին հայրենիք եւ պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընտանիքների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետեւ նրանց կյանքը ահա այլեւս առաջվանը չի լինելու, եւ ապրելու են այս խեղդող բացակայության հետ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հարց բարձրացրեց, թե արդյոք նրանց հետ նահատակվե՞ց նաեւ Հայրենիք պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞ թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը:

«Ո՛չ, իհարկե, այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունը սպասում է մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչեւ փոքր գործրար, նախագահից մինչեւ հոգեւորական, որ մեզնից յուրաքանչյուրը ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով»,- ընդգծեց վարչապետը:

Շեշտելով, որ հիմա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, Փաշինյանը նկատեց, որ ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որ ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին:

«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա, այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին կանգնած են մեր հերոս եղբայրները, որոնք այսօր մարտի դաշտում Հայրենիք հողը պաշտպանելիս խոսում են Ապրիլյան պատերազմի հերոսների անունից, Սարդարապատի հերոսների անունից, Արցախյան ազատամարտի հերոսների անունից եւ հպարտություն ու վստահություն են ներշնչում մեզ բոլորիս... Եվ մեզանից յուրաքանչյուրը ամեն անգամ «Եռաբլուր»-ի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքը իրեն հարց պիտի տա եւ պատասխանի՝ իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի եւ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքը ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի: Եվ այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պետք է տա ինքը իրեն եւ Աստծուն, որովհետեւ միայն ինքդ քո եւ Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Այս խոսակցությունից է կախված Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթեւոսյան ընտանիքների, նահատակներ տված մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն»,- նշեց Փաշինյանը: 

Վարչապետն իր խոսքն ավարտեց խոնարհումով. «ՀՀ զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, ՀՀ զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյան, խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, որոնք ամուր կանգնած են Տավուշի հողի վրա եւ կերտեցին այսօրվա մեր հպարտությունը:

Եւ ուրեմն,

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցե Հայոց բանակը
Եվ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Սեռի_Վլադի (16.07.2020)
Դիտումներ: 97 | Վարկանիշ: 0.0/0
ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պ...
ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պ...

«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...
«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...
«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. սահմանի մոտ սպ...
Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. սահմանի մոտ սպ...

Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...
Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...
Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...

«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62