«Անձը պարտավոր է հայտարարագրել 1 մլն դրամը գերազանցող ծախսերը»․ կներդրվի ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հանրային ծառայության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Կներդրվի ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ:

Կներդրվի մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի, եկամուտների իրավիճակային հայտարարագիրը:

Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ բարեփոխումների արդյունքում ունենալու են աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգը, որը կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարեւորություն է ունենալու:

«Անձը պարտավոր է հայտարարագրել 1 մլն դրամը գերազանցող ծախսերը կամ որոշակի ժամանակահատվածում արված նույն տեսակի ծախսերը, որոնց հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը: Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը, ուսման վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության համար իրականացրած ծախսերը եւ այլն»,- ասաց Բադասյանը:

Նախագծով նաեւ սահմանվել է դրույթ, որ հայտարարագրման ենթակա է նաեւ ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը կամ դրան համարժեք արժույթը: Առաջարկվում է հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաեւ հայտարարատուի փաստացի տիրապետող գույքը:

«Նախագծով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից վերահսկվող օրենքով նախատեսված գույքը կամ հաշվետու ժամանակահատվածում 90 եւ ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, թանկարժեք գույքը: Գույքը համարվում է հայտարարատուի կողմից վերահսկվող, եթե ձեռք է բերվել հայտարարատուի օգտին կամ հաշվին կամ գույքից փաստացի օգուտ է ստանում, կամ հենց նա էլ տնօրինում է»,- հայտնեց նախարարը: 

Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնի փոխարեն սահմանելով 4 մլն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի: Նախատեսվում է նաեւ ընդլայնել հայտարարատուների շրջանակը: Հայտարարագրման պարտականություն է սահմանվելու նաեւ համայնքների աշխատակազմների քարտուղարների, 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար:

«Համայնքի ղեկավարների համար բնակչության շեմը հանվել է գործող օրենքից, բայց ավագանիների դեպքում հայտարարագրման համակարգն անհամաչափ չծանրաբեռնելու նպատակով առաջարկվել է փուլային մոտեցում»,- ասաց Բադասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ մինչեւ հիմա պաշտոնյաները հայտարարագրում են միայն իրենց եկամուտները:

«Դա լավ է, բայց ամբողջական չէ, հիմա առաջարկվում է, որ պետական պաշտոնյաները հայտարարագրեն իրենց ծախսերը նույնպես»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ այս նորամուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկարողանա համեմատել պաշտոնյայի ներկայացրած ծախսերն ու եկամուտները, ինչպես նաեւ վերահսկել նրանց բանկային հաշիվների տեղաշարժերը, այսինքն՝ կստեղծվի մի համակարգ, որը հնարավորություն չի տա պաշտոնյային կոռուպցիոն գործունություն ծավալելու:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Սեռի_Վլադի (16.07.2020)
Դիտումներ: 110 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուսի առումով ռիսկային երկրներից Հայաստան ...
Կորոնավիրուսի առումով ռիսկային երկրներից Հայաստան ...

Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...
Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստ...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...
«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...

Դիզելի՞, թե՞ դիզելու
Դիզելի՞, թե՞ դիզելու

Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...
Սիսիան համայնքում վաղ առավոտից կոմունալ տնտեսությո...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածները հոսպիտա...
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածները հոսպիտա...

Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...
Սիսիան համայնքի 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի ...

Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...
Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62