Երեկվա գործողությունների արդյունքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են հասնել 1-2 տասնյակի․ Հովհաննիսյան

Հայկական կողմից այս գիշերվա ընթացքում տեղի ունեցած մարտական բավականին լայնածավալ գործողությունների ընթացքում մենք չունենք ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ։ Այս մասին այսօր Իջեւանում ստեղծված միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

Խոսելով երեկ հակառակորդի կրած կորուստների մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դիտարկվող կորուստները կարող են հասնել 1-2 տասնյակի, բայց այս պահին հստակ չի կարող ասել։

«Մեր ընդհանուր վիրավորների առումով իրավիճակը չի փոխվել, ունենք 10 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը միջին եւ միջինից ծանր է, նրանցից մեկինը՝ ծայրահեղ ծանր։ Մյուս 5-ի վիճակը թեթեւ է, միգուցե արդեն դուրս կգրվեն կամ գրվել են»,- ասաց Հովհաննիսյանը։

Խոսելով հակառակորդի տեխնիկական կորուստների մասին՝ նա նշեց, որ ՀՀ ԶՈՒ-ն առնվազն 1 ծանր զրահատեխնիկա է խոցել, հավանաբար՝ տանկ կամ այլ զրահատեխնիկա. «Բայց դիտարկվող հատվածում նաեւ կան ծխի եւ այլ հետքեր, միգուցե եւ՝ մի քանի այլ տեխնիկաների»։

Հովհաննիսյանը դժվարացավ ասել, թե ինչ մարտավարություն են որդեգրել Ադրբեջանում. «Նման մարտավարություն կարծես դասագրքերում չկա, թե դա ինչ է նշանակում, ինքներդ եզրակացրեք»։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը՝ թեեւ 20 հազարանոց ցույց էր պատերազմի կոչով, բայց 150 հոգի է ընդամենը զինվորագրվել՝ Հովհաննիսյանն ասաց. «Ռազմական տեսանկյունից չեմ կարծում, թե մեծ գովելու բան է, երբ հայտարարում ես մի քանի տասնյակ հազարանոց ցույց, որից 150-ն է ցանկանում գնալ առաջնագիծ»։



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Սեռի_Վլադի (16.07.2020)
Դիտումներ: 144 | Վարկանիշ: 0.0/0
Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...
Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը կ...

Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը
Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը

Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...
Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...
Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Համլետ Մկրտչյան. «Եթե մեր ազգային միասնությունը խա...
Համլետ Մկրտչյան. «Եթե մեր ազգային միասնությունը խա...

Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...
Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...
Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62