ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սոցցանցերում հայ զինվորների անունից տարածվող ձայնային հաղորդագրությունը կեղծ է

Ադրբեջանական աղբյուրները սոցիալական հարթակներում հայալեզու ձայնային հաղորդագրություններ են տարածում, որոնք մոնտաժված են, իսկ դրանց բովանդակությունը՝ կեղծված։

Մասնավորապես՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում  հայտնվել է տեսանյութ, որտեղ իբրև թե հայկական զինված ուժերի զինծառայողները դժգոհում են սահմանին տիրող իրավիճակից և խոսում մեծ թվով մարդկային կորուստների մասին։

42 վայրկյանանոց ձայնագրության ողջ ընթացքում լսում ենք սխալ արտասանությամբ հայերեն տեքստ, որն ակնհայտորեն հակառակորդի կողմից ձայնագրված և ծրագրված սադրանք է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում խուճապ տարածելու համար։

Նշենք, որ սա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կեղծ տեղեկատվության տարածմամբ հանրային տրամադրությունը կառավարելու և խուճապ առաջացելու առաջին փորձը չէ։ Նմանօրինակ ապատեղեկատվությունների մասին «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» արդեն հայտնել է։  

Հարգելի քաղաքացիներ, շնորհակալություն ենք հայտնում ապատեղեկատվության դեմ պայքարում պետությանն աջակցելու և հակառակորդի կողմից դաշտ նետված կեղծ տեղեկատվությունը չտարածելու համար։ Կոչ ենք անում շարունակել հետևել միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունների հանդիպելիս՝ խնդրում եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»՝ գրելով մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին։ 



Աղբյուրը՝ https://infocheck.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (16.07.2020)
Դիտումներ: 73 | Վարկանիշ: 0.0/0
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...

Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...
Գորիս քաղաքում և հարակից բնակավայրերում նկատվել են...

Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը
Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը

ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրե...

Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...
Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...

Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Կապանում տեղակայված N զո...

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...
ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...
Հոբելյանական ցերեկույթ՝ Սիսիանի գրադարանում՝ նվիրվ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62