Հորդորում ենք զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից. ԱՆ

Հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելի ամառային տոնը՝ Վարդավառն, այս տարի նշվում է հուլիսի 19-ին։

Ավանդույթի համաձայն` Վարդավառը նշվում է ժողովրդական մեծ հանդիսություններով` տարբեր հանրային վայրերում, բակերում հավաքված մարդիկ ջրում են միմյանց, անծանոթներին և անցորդներին։ Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է գիտակցել, որ նման կերպ Վարդավառը տոնելու պայմաններում կմեծանա կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը, քանզի դժվար կլինի հակահամաճարակային կաննոններին հետևելը՝ մասնավորապես դիմակներ կրելը (խոնավ կամ թաց դիմակները կարող են նպաստել հիվանդության հարուցչի երկարատև պահպանմանը), ձեռքերի հիգիենան ապահովելը և սոցիալական հեռավորություն պահպանելը՝ արդյունքում ստեղծելով նպաստավոր պայմաններ հիվանդության դեպքերի թվի շեշտակի բարձրացման համար։

Հետևաբար, հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը՝ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներին մասնակցելուց։



Աղբյուրը՝ http://moh.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (18.07.2020)
Դիտումներ: 144 | Վարկանիշ: 0.0/0
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Գորիսում շուտով կբացվի «Ա՛յ մեղու» զարգացման և ժամ...
Գորիսում շուտով կբացվի «Ա՛յ մեղու» զարգացման և ժամ...

Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող...
Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող...

Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...
Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...

«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...
«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...

Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...
Իրանից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ստացվող տեղ...

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...
«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...

«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...
«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62