Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր․ այս տարվա հունվարին էր զորակոչվել բանակ

Այսօր ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը Երեւանից էր, նա ուներ 2 եղբայր։

Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել հակառակորդի կրակոցից հուլիսի 14-ին՝ ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Ժամկետային զինծառայողը սովորել է Երեւանի թիվ 105 ավագ դպրոցում։ Նրա դասղեկ՝ Սվետլանա Գեւորգյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ Մուրադյանը շատ լավ ընտանիքից էր, խելացի, բազմակողմանի զարգացած։ Սիրված էր կոլեկտիվի, ուսուցիչների եւ աշակետների կողմից։ «Չկա մարդ, որն իր մասին մի բացասական բան կարող է ասել։ Շատ լավ տղա էր, հավատարիմ ընկեր։ Մենք ունեինք դասարանում սոցիալապես ոչ այդքան լավ ապրող երեխաներ, Արթուրը փորձում էր ինչ-որ կերպ այնպես օգնել, որ ոչ ոք չնկատի»: Նա ասաց, որ Մուրադյանը հունվարին էր զորակոչվել բանակ, շուտով կլրանար նրա 19-ամյակը: «Արթուրի պես տղաները շատ քիչ են, դուք չեք պատկերացնի ինչքան խիզախ էր։ Իր կողքը կանգնելուց ես որպես դասղեկ ինձ զգաստ էի պահում»։

Դասղեկի խոսքով՝ Արթուր Մուրադյանը դպրոցից հետո ընդունվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետ։



Աղբյուրը՝ http://www.armtimes.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (23.07.2020)
Դիտումներ: 974 | Վարկանիշ: 0.0/0
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Մա...

Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...
Երեկվա խոշոր վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաներ...

Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...
Գորիսում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի...

Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. սահմանի մոտ սպ...
Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. սահմանի մոտ սպ...

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...
Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...

Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...
Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի ծանր ...

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62