Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ըստ այդ հոդվածի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Գործի քննությունը կիրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։

«Զգուշացնում եմ այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի…»,- ասել էր Մարուքյանը՝ սպառնալիքներից հատված հրապարակելով։ Իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ Մարուքյանը գրավոր դիմել էր գլխավոր դատախազին։ Դատախազությունն Էդմոն Մարուքյանի գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում:



Աղբյուրը՝ https://armeniatoday.news/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (25.02.2020)
Դիտումներ: 297 | Վարկանիշ: 0.0/0
Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուց...
Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուց...

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....
Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր....

Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...
Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դա...

Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...
Գորիսի դեղատներում բժշկական հասարակ դիմակները 30-5...

Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...
Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...

Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...
Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...

Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...
Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...

Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...
Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...

1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ
1-ին զորամիավորումում անցկացվել է երթարշավ

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62