Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 9 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց, հարուցվել է քր.գործ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր. օրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Վաոց Ձորի մարզում Կապանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայի և Toyota Camry ավտոմեքենայի մասնակությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: 

Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել էին շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ի

Վթարի հետևանքով 8 վիրավորներից 3- ը տեղափոխվել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 



Աղբյուրը՝ https://shamshyan.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (26.07.2020)
Դիտումներ: 3857 | Վարկանիշ: 3.0/3
«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...
«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...
Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մա...

Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...
Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյո...

Անվտանգության օր զորամասում
Անվտանգության օր զորամասում

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատ...

«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...
«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ (տե...
Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ (տե...

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱ...
ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱ...

Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...
Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62