«Վեոլիա ջուրը», ըստ շինուհայրցիների, 6 ժամվա փոխարեն օրական 2 ժամ է ջրամատակարարում իրականացնում, գյուղի օգտագործած ջրի դիմաց էլ գյուղապետը վճարում է.

Սյունիքի մարզի Շինուհայր համայնքի բնակիչներին համայնքում ջուր տրամադրում են օրական մեկ կամ 2 ժամ, այնինչ, «Վելոլիա ջուր» ընկերությունը պայմանագիր է կնքել, որ համայնքում բաժանորդներն օրական 6 ժամ ջրամատակարարում պետք է ունենան:

Tert.am-ի հետ զրույցում Շինուհայր համայնքի բնակիչ Վարդուհի Ստեփանյանը նշեց, որ կար ժամանակ, երբ ջրի խողովակից ջրի հետ միջատներ էին գալիս: «93 տարեկան եմ, քայլել չեմ կարողանում, ո՞ւմ գնամ ասեմ ինձ մի բաժակ ջուր տվեք խմեմ»,- ասաց  նա։

Քաղաքացին նշեց, որ շատերից էլ ջրի նախկին պարտք են գանձել այն դեպքում, երբ բնակիչները ծախսած ջրի դիմաց վճարել են բնամթերքով: «Մեկը կարտոֆիլ է տվել, մյուսը լոբի, ես էլ օղիով եմ վճարել պարտքը: Անդորրագիրն էլ վերցրել եմ: Գյուղի կեսը ոռոգման ջուր ունի, իսկ մյուս կեսը չէ : Օրական մեկ ժամ ջրով ես բերք մշակե՞մ, թե՞ խմելու համար հավաքեմ: Հետո էլ ասում են Սյունիքի ամենախոշոր համայնքն է, տուրիստական կենտրոն, տուրիստին ի՞նչ տամ խմի, տուն եկողիս ասում եմ, որ ջուր բերեն»,-ասաց Վարդուհի Ստեփանյանը:

Նա ասաց նաև, որ  շաբաթական մեկ անգամ ջուրը լինում է գիշերվա 12-ից մինչև առավոտյան 7-ը։ «Գիշերը որ տալիս են ես ոնց դա հավաքեմ, հո գիշերը արթուն չե՞նք մնալու տեսնենք՝ ջուր տվեցին, թե ոչ: Ջրի պահա՞կ նստենք»,- ասաց Վարդուհի Ստեփանյանը։

Շինուհայր խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանն էլ ասաց, որ հարևան Խոտ և Հալիձոր բնակավայրերում 24 ժամյա ջրամատակարարում կա, քանի որ դրանք փոքր համայնքներ են և կարողանում են աշխատանքը հեշտ կազմակերպել։ Բացի այդ, նա տեղեկացրեց, որ «Վելիա ջուր» ընկերությունը պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարում։

«Ես համայնքապետարանի բյուջեից տարեկան ավելի քան 5 մլն դրամ եմ տրամադրում, որպեսզի Շինուհայրում օրական մեկ կամ 2 ժամ ջուր լինի, եթե վաղը մյուս օրը ստուգեն համայնքապետարանի բյուջեն, կարող են ինձ մեղադրել գումարը յուրացնելու համար, համայնքի բյուջեից եմ վճարում նաև 2 աշխատակցի աշխատավարձ, բայց այդ գործառույթները պիտի «Վեոլիան» իրականացներ»,- ասաց համայնքի ղեկավարը։

Գյուղացիները հայտնեցին, որ բազմիցս զանգել են «Վեոլիա ջուր» ընկերություն, դժգոհել են, խնդրել են, որ ապահովեն ջրով, սակայն ապարդյուն։ Նրանց խոսքով՝ մի քանի օր զանգում են հետաքրքրվում են, թե երբ են ջուր ունեցել ու ինչքան ժամանակով և կրկին խնդիրը մնում է օդից կախված։ Շինուհայրցիները նշեցին նաև, որ պատրաստվում են դատական գործ սկսել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի դեմ՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (02.08.2020)
Դիտումներ: 525 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուսի առումով ռիսկային երկրներից Հայաստան ...
Կորոնավիրուսի առումով ռիսկային երկրներից Հայաստան ...

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...

Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...
Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...

Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...
Մեր իրականության մեջ պակասեց Երվանդ Մանարյան մարդո...

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...
«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...
Ռոբերտ Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց՝ գնա...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62