Ողբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները

Ավտովթարի հետևանքով մահացել են դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը՝ Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու երեխաները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ Թամարա Մարությանի ֆեյսբուքյան էջից, որտեղ մեծ վշտով հարազատները ցավակցություններ են հայտնում այս ողբերգության հետ կապված։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Օգոստոսի 9-ին, Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և Toyota մակնիշի  ավտոմեքենան: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Toyota-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։

Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Միհրան Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։



Աղբյուրը՝ https://lurer.com/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (10.08.2020)
Դիտումներ: 1134 | Վարկանիշ: 0.0/0
Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ո...
Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ո...

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և ...
Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և ...

Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...
Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամ...
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամ...

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...
ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62