Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141» մակնիշի և «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝  Երևան քաղաքի 48-ամյա բնակիչը, վերջինիս 36-ամյա կինը և նրանց երկու անչափահաս երեխաները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: 

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություն, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և դատատեխնիկական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (12.08.2020)
Դիտումներ: 2470 | Վարկանիշ: 0.0/0
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...
2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...

Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...

Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...
Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տես...

Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...
Վերիշեն մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ ...

Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...
Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...

Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...
Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62