ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական ‹‹ORBITER-3›› անօդաչուն խոցած Վարդանը զորացրվել է․ հիշարժան օրվա հիշողությունները

23-ամյա Վարդանն այն զինվորներից է, որոնք նախորդ ամսվա տավուշյան լարված իրադրությանը զուգահեռ Արցախում ադրբեջանական հետախուզական ‹‹ORBITER-3›› անօդաչու էին խոցել։ Հուլիսի 18-ին՝ զինծառայության ավարտից ընդամենը երկու օր առաջ, սերժանտ Վարդանն իր ջոկի հետ ստացել էր իր ամենապատասխանատու առաջադրանքը։

«Մարտական հերթապահություն էինք կրում, որից հետո ստացանք խնդիր, որ գտնենք հակառակորդի անօդաչու թռչող սարքը, աշխատանքից հետո գտանք եւ հրաման ստացանք խոցելու։ Մեր հաշվարկի պետի հետ համատեղ ուժերով կարողացել ենք մեր ստացած խնդիրը հիանալի կատարել»,-  NEWS.am-ի հետ զրույցում ասում է Վարդանը։

Վարդանը գործողությանը մասնակցել է որպես ջոկի հրամանատար։  Ճշտգորտորեն օգտագործելով իրենց գիտելիքները՝ ինքն ու ընկերները րոպեների ընթացքում խոցել են հակառակորդի անօդաչուն։

«Շատ ուրախացանք։ Բոլորս իրար հետ գոռում էինք՝ այո, կպավ, եւ այլն եւ այլն, մեկնաբանելու չի, նենց զգացողություն է, որ չես կարող մեկնաբանել։ Ի վերջո մարտական խնդիր ես ստանում երկու տարվա մեջ ու փայլուն ես կատարում։ Մեր չարչարանքները ապարդյուն չեղավ»,- պատմում է Վարդանը։

Ջոկատի անդամներն այս գործուղության համար պարգեւատրվել են Արցախի նախագահի կողմից։ Վարդանը «Մարտական ծառայություն» մեդալ է ստացել։ Նա օրեր առաջ տուն է վերադարձել՝ ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունը։ 

«Փորձում եմ հարմարել քաղաքացիական կյանքին, բայց մտածում եմ՝ տենաս՝ տղերքն ինչ են անում, ոնց են անում, ավելի են ոգեւորվել դեպքից հետո, միշտ պատրաստ են թշնամուն հարվածելու»,- ասում է նա։

Սահմանի իրավիճակին Վարդանն այսուհետեւ Կապանի իր տնից կհետեւի, բայց առանց զինվորի զգոնությունը կորցնելու, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորինս շուտ օգնության հասնի զառայակից ընկերներին։



Աղբյուրը՝ https://news.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (16.08.2020)
Դիտումներ: 468 | Վարկանիշ: 0.0/0
Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան
Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյան

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...

Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...
Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...
Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...

Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունեն...
Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունեն...

Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...
Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...
Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62