Հայաստանի չորս մարզերի բնակիչները մասնակցել են ականների վտանգի իրազեկման դասընթացին

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի բնակիչները մասնակցել են ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ֆեսյբուք»-ի էջը:

Հայկական կարմիր խաչի ընկերության հրահանգիչների ու կամավորների համար նախատեսված դասընթացը կազմակերպել էր «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում:

Մասնակիցներն ընտրվել էին այն մարզերից, որտեղ ականները դեռևս լուրջ վտանգ են ներկայացնում: Վերապատրաստման դասընթացի արդյունքում հրահանգիչներն ու կամավորները ստացել են Ականների վտանգի իրազեկման համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից վերապատրաստված մասնագետները՝ ստացած գիտելիքների շնորհիվ, արդեն կարող են ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ընթացքում իրենց համայնքներում իրականցնել առավել արդյունավետ դասընթացներ և քաղաքացիներին սովորեցնել անվտանգ վարքագծի կանոնները:

Դասընթացների վերջում մասնակիցները ստացել են հավաստագրեր:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Հայաստան | Ավելացրեց: Goris_Today (29.08.2020)
Դիտումներ: 101 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1...

Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փա...
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փա...

Սիսիան համայնքի 2019թ. բյուջեի եկամուտների և ծախսե...
Սիսիան համայնքի 2019թ. բյուջեի եկամուտների և ծախսե...

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...
Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...

Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...
Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62